Մոուրինյուն` Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու ցանկության մասին

Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձած Ժոզե Մոուրինյուն խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորության մասին, հաղորդում է A Bola-ն:

«Չորս կամ վեց տարի առաջ ես շփվում էի «Բենֆիկայի» ղեկավարության հետ, բայց աշխատանք ունեի, և ոչինչ չստացվեց։ Այս ամառ ես ընդհանրապես կապ չունեի «Բենֆիկայի» հետ։ Ակումբում ոչ մեկի հետ չէի շփվում։ Ես պայմանագիր ունեի «Ֆեներբահչեի» հետ և մտադիր էի մինչև վերջ աշխատել։ Ես միշտ մտածել եմ, որ Ռոբերտո Մարտինեսը կարող է հաղթել աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որից հետո նա կցանկանա հեռանալ, իսկ ես կփոխարինեմ նրան։

Երբ «Բենֆիկան» պարտվեց «Քարաբախին», ես կնոջս հետ Բարսելոնայում էի։ Հաջորդ օրն ակումբի նախագահը զանգեց ինձ, ասաց. «Պարոն, կարո՞ղ ենք խոսել։ Ես կցանկանայի տեսնել մի մարզչի, որը կարող է կառավարել «Բենֆիկան»»։ Ես պատասխանեցի, որ ավելի ուշ կժամանեմ Պորտուգալիա, իսկ հետո կխոսենք։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասել է պորտուգալացին:

Leave a Comment