Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Պուտինի և Լուկաշենկոյի հետ կմասնակցի ֆորումի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումում, որը նվիրված է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Մոսկվայում կայանալիք ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նաև Նիկոլ Փաշինյանը, Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի ներկայացուցիչներ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների անդամներ։

«Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Leave a Comment