Այս գիշեր զենքով ռազբորկա է եղել, կրակոցներ են հնչել նաև Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի բակում. լրագրողի ահազանգը

«Այս գիշեր զենքով ռազբորկա է եղել, ու կրակոցներ են հնչել նաև  Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի բակում»,-ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա մանրամասնում է.

«107 մանկապարտեզի վրա անգամ կրակոցի հետք կա։ Ու սրա մասին ՆԳՆ-ն չի հաղորդել։ Մասիվի բնակիչները տագնապած են, տարբեր բաներ են պատմում, հիմա ոստիկանները տեղում աշխատում են։
Նշեմ՝ միայն երեկ Երևանի 3 հատվածներում զենքով ռազբորկա են արել, ու կրակոցներ են հնչել։ Սպանվածներ կան ու վիրավորներ։ Նոր Հայաստանն է սա, չշփոթեք»։

Panorama.am-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը չհերքեց, որ միջադեպ է եղել։

«Հագամանքները պարզվում են։ Դեռ այսքանը»,-ասաց ՆԳՆ խոսնակը։

Leave a Comment