Միքայել Սրբազանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը – Live News

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով  վերդիկտ կայացնելու։

Նա հայտարարեց, որ վերդիկտը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Leave a Comment