ԻՆՉՈՒ ՉԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ – HayqNews

Գեներալ Սարգիս Մարտիրոսյանի խոստովանությունը

-Ես պետք է գրավեի Արևմտյան Հայաստանը,- ասաց գեներալ Մարտիրոսյանը:

Ես նայեցի նրա աչքերի մեջ: Գեներալը չէր կատակում:

-Ինչպես թե «Ես պետք է ազատագրեի Արևմտյան Հայաստանը»: Եթե Արևմտյան Հայաստանն ազատագրելն այդքան հեշտ լիներ, հիմա վաղուց ազատագրված կլիներ:

-Ինձ հրաման էր տրված ազատագրել Արևմտյան Հայաստանը,- կրկնեց գեներալը:

Ես տեղս չէի գտնում: Գիտեի որ գեներալը ճիշտ է ասում, բայց նրա հայտնած տեղեկությունն այնքան անսպաելի և ցնցող էր, որ մի պահ իմ շունչը կտրվեց: Գեներալը լուռ նայում էր ինձ և մեղմ ժպտում: Մի քիչ լռելուց հետո նա շարունակեց.

-Հայրենական պատերազմն ավարտվելուց հետո Ստալինը որոշել էր գրավել Արևմտյան հայաստանը: Այդ գործողությունը հանձնարարված էր ինձ: Ես եկա Երևան և սկսեցի հարձակման նախապատրաստությունը:

-Քանի զինվոր ունեիք.-հարցրեցի ես:

-Ես հետս բերեցի իմ կորպուսը՝ 40 հազար զինվոր: Կորպուսիս միացրվեցին զանազան միավորումներ՝ թվով 20 հազար հոգի: Հարձակման համար ես ունեի 60 հազար զինվոր:

Ես հարձակման նախապատրաստություններն ավարտեցի ժամանակին: Հետո եկավ հարձակման հրամանը և ես իմ զորքով մտա Արևմտյան Հայաստան և սկսեցի ազատագրել մեր հայրենիքը: Մենք սրընթաց առաջ էինք գնում, երբ ամերիկացիները ատոմային ռումբը գցեցին Ճապոնիայի վրա և Ստալինից պահանջեցին սովետական զորքը հանել Թուրքիայից: Ստալինը տեղի տվեց, որովհետև Սովետական Միությունն այդ ժամանակ դեռ ատոմային ռումբ չուներ: Ես իմ զորքը հանեցի Արևմտյան Հայաստանից:

-Որքա՞ն էիք առաջացել Արևմտյան Հայաստանում, հարցրեցի ես:

-Հիսուն կիլոմետր,-պատասխանեց գեներալը:

Ամերիկացիներն առաջին ատոմային ռումբը գցեցել էին 1945 թվականի օգոստոսի 6-ին, իսկ երկրորդ ռումբը՝ օգոստոսի 9-ին: Հետևաբար հենց այդ օրերին էլ տեղի էր ունեցել սովետական զորքերի ներխուժումը Արևմտյան Հայաստան:

Գեներալ Մարտիրոսյանն այլևս ոչինչ չպատմեց Արևմտյան Հայաստանի ազատագրման փորձի մասին ոչ այդ օրը, ոչ էլ ուրիշ օր: Այն տարիներին սովետական բանակի՝ Թուրքիա ներխուժման փաստը գաղտնի էր պահվում ժողովրդից:

Ծանոթություն

Սարգիս Մարտիրոսյան (1900- 1984)-գեներալ-լեյտենանտ, Սովետական Միության հերոս, Կիևի և Պրագայի ազատարար, Կիևի առաջին պարետ: Մեկը սովետական 12 զորավարներից, ովքեր արժանացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հերոսի կոչման: Չեխոսլովակիայի հերոս: Միակ հայ եռակի հերոսը: Սովետական Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչևի և Չեխոսլովակիայի պրեզիդենտ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարը: 1945թ. Արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով Թուրքիա ներխուժած սովետական զորքերի հրամանատարը:

Leave a Comment