Կարծում եմ, որ Սպերցյանը մեկ գլուխ բարձր է այդ ակումբից, նա ճիշտ ընտրություն կատարեց․ Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» տեղափոխության ձախողման մասին։

Այս ամռանը անգլիական ակումբը առաջարկ արեց «ցուլերին» կիսապաշտպանի համար, սակայն Սպերցյանը որոշեց մնալ Ռուսաստանում։

«Կարծում եմ՝ Էդուարդը մեկ գլուխ բարձր է «Սաութհեմփթոնից», ուստի կարծում եմ, որ նա ճիշտ որոշում կայացրեց»,-  ասել է Բայրամյանը Metaratings-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Leave a Comment