
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդության մի հատված՝ Կտրիճ Ներսիսյանի (նկատի ուն Ամենայն Հայոց կաթողիկոսին,- խմբ․) գլխավորությամբ շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել և ձևավորվել են ԽՍՀՄ շրջանում, և նրա սրատես հայացքի ներքո: Աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ՝ անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես, չեն հավատում Աստծուն, և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»,- Մարզահամերգային համալիրում ՔՊ կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ, այնքան լավ: Պետք է հեռանա կամավոր՝ առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ:
Կուզենայի ողջունել և քաջալելել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր այն հոգևորականներին, ովքեր ընդունում են այս օրակարգը և պատրաստվում են միանալ դրա իրագործմանը»,- նշեց Փաշինյանը՝ փաստացի կարգալույծ հոգևորականներին հրավիրելով պղծել Մայր Տաճարը: