Lրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ իր՝ գործակալ լինելու մասին հրապարակումներին։
«Սրան սպառիչ պատասխան թող տան այն իշխանությունները, որոնց պայմաններում ես 1991 թվականից մինչեւ 2018 թվականը գործել եմ։ Այդ ընթացքում իմ դեմ անգամներով քրեական գործեր են հարուցվել, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել, իմ բնակարանն են խուզարկել։ Ես գործնականում 24 տարի ՀՀ-ում ապրել եմ ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո։ Եվ միայն հետին թվով հիմա ցնդաբանություններ են հորինվում իշխանությանը վարկաբեկելու մասին։ Եթե տվյալները որեւէ նշույլ անգամ գոյություն ունենային, հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, իշխանությունն այդ ժամանակ պետք է դա դներ սեղանին, ասեր՝ ժողովուրդ ջան, տեսեք ինչ է կատարվում։ Հիմա գնացել մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձներ են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գա՞լ։ Թույլ չի տալու, իրենց տեղն այլեւս բազմոցի հարմարավետ տակն է, այլ կերպ չի լինելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի եւ մարդկանց «պադեզդում ծեծելու» դեպքերին։ Նա ասաց, որ կոռուպցիայի հետ որեւէ կոմպրոմիս բացառված է․ «Ինչ վերաբերում է պադեզդում ծեծելու դեպքերին, բացառված է, որ որեւէ մեկը պատասխանատվությունից խուսափի, չի լինելու էդպիսի բան»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: