Սեպտեմբեր 17,2025 17:47
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ընդունել եմ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան – Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:
Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։
Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)