Սեպտեմբեր 15,2025 14:12
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ այդ համատեքստում կարեւորելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացումը:
Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ գնահատելով ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի գործադրած ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Երկուստեք ընդգծվել է, որ առկա է չիրացված մեծ ներուժ եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելուն վերաբերող հարցեր:
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: