Հայաստանի համար ռազմական սպառնալիքների մակարդակն այժմ չափազանց ցածր է․ Քրիստինե Գրիգորյան

«Մեր գնահատմամբ, այս պահին ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս առաջվա կամ մեկ տարի առաջվա հետ»։ Այս մասին այսօր՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ նշելով, որ դա մեծամասամբ պայմանավորված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։

«Բայց նաև պետք չէ մեր հաշվարկից հանել կամ մոռանալ նախորդիվ շրջանի՝ այդ թվում սահմանզատման շրջանակներում կատարված աշխատանքը, որը ստեղծել է այդ հիմքը, ՀՀ արտաքին քաղաքականության այդ ուղղվածությունը, որը մեզ տվել է այս հնարավորությունը։ Բայց նաև ասեմ, որ դեռ շատ բան ունենք անելու»,–հավելեց Գրիգորյանը։

Leave a Comment