Առաջիկայում ականատեսը կլինենք ողջ աշխարհի հայության ուրախությանը․ Շիրակ Թորոսյան

«Հեռանկարն» այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա քաղաքական իրադարձությունները։ Անդրադարձ է եղել Սերդար Քըլըչի և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունների՝ Հայաստան այցին, Ազգային ժողովի վերջին նիստին։

Հիշեցնենք, որ վաշինգտոնյան հանդիպումներից հետո սա ԱԺ առաջին նիստն էր և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցերի մեծ մասը վերաբերել է հենց այդ հանդիպումներին։

Վարչապետը դարձյալ մի քանի անգամ նշել է, որ Հայաստանում խաղաղություն է հաստատվել։ Այդ դեպքում ինչո՞ւ շատերի մոտ չկա այդ խաղաղության զգացողությունը, ինչո՞ւ է Իլհամ Ալիևը նորից օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Առաջիկայում ականատեսը կլինենք ողջ աշխարհի հայության ուրախությանը, առ այն, որ մենք հաջողացրել ենք վերջապես կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,-նշել է Շիրակ Թորոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment