
Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզո՞ւմ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…
Ուզո՞ւմ ես, դե լսի հիմա։
1.Կազանյան փաստաթուղթ,որից հրաժարվել է Ադրբեջանը։ /2011թ/
- 2009-2013թթ.ԱՄՆ,Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների 5 հայտարարություններ,ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
- 2016թ. հոկտեմբերի 7,Իլհամ Ալիեւն ասում է,որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
- 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում,որտեղ Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինն իրեն ասել է, թե «նույնիսկ Ալիեւն է հասկացել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։
- 2020 նոյեմբերի 17, Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին, ըստ որի Շուշին եւ Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։
- 2020 նոյեմբեր, Ալիեւն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում,որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։
- 2021-ի հունվարի 13 -ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը, որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որեւէ սահմանափակման կարգավիճակի ,իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։
- 2020-ի նոյեմբերի 25 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։
- 2021-ի ապրիլ, ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն, որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
- 2023թ. սեպտեմբերի 12, Վլադիվոստոկ։
ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց, որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ, ըստ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի, Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ»։
Դե կարո՞ղ ես, այսքանից հետո հակառակն ապացուցիր:
Արցախը հանձնել ես դու, բայց Արցախի էջը չի փակվել։
Հ.Գ. «Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, որը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։
Ժոզեպ Բորել։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը