Կարմիր բերետավորի կողմից լրագրողին հարվածելու գործը կքննվի Չարենցավանում

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր Ա.Ազարյանի կողմից հարվածելու վերաբերյալ քրեական գործը («Քասախի գործը») հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Վարոսյանին (Չարենցավանի նստավայր)։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է, որ Ա.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները բռնություն գործադրելով չարաշահելը), որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Առաջին դատական նիստի օրը դեռ պարզ չէ։

Leave a Comment