«Մաքսային ծառայության առկայություն է նշված, Մաքսային ծառայությունը գործելու է, մանրամասները դեռ կքննարկենք»,- խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով․ «Մեր քաղաքականությունը տոտալ է լինելու, ինչպես հայտարարեցի»։
ՊԵԿ նախագահը ներկայացնում էր իր ղեկավարած կառույցի գործունեության 2024 թվականի հաշվետվությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հետաքրքրվել «Թրամփի ուղու» մանրամասներից։
Պատգամավորը հակադարձեց՝ երբ այդ պնդումը կատարվում է՝ նշանակում է կան մանրամասնություններ․ «Քաղաքական մեծամասնությունը մեղադրանքներ է հնչեցնում մեզ, բայց խնդրում են հստակություն մտցրեք՝ այդ հանգույցն ի՞նչ է ներկայացնում իրենից, ԵԱՏՄ-ի կանոնները գործելո՞ւ են այդտեղ, թե՞ ոչ»։
Էդուարդ Հակոբյանը կրկնեց․ «Համաձայնագրի դրույթներն են հստակ ասում, որ մաքսային ծառայությունը գործելու է, դետալները հիմա քննարկում ենք»։
Մանրամասները՝ շուտո տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: