Այո’, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ. ՊԵԿ նախագահ

Այո’, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ, ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են։ Այնուամենայնիվ, մեր մաքսային քաղաքականությունը տոտալ է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելու է մաքսային համակարգ։

Մինասյանն ասաց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա։

««Թրամփի ուղիով» մաքսային ծառայության դետալների մասով կարող եմ ասել, որ դրանք հիմա քննարկվում են»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment