Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց». Սուրեն Սուրենյանց

«Զանգեզուրի միջանցք, թե՞ տրանսպորտային հանգույց» վերնագրի ներքո դիտարկումներ է արել քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա գրել է.

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Իլուր»-ի հետ զրույցում հստակ շեշտադրել է․

*Նա հրաժարվել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, որը լուրջ մտավախություններ է առաջացնում հասարակության մեջ։ Փոխարենը առաջարկել է նոր տերմին՝ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»։

*Այս նոր ձևակերպումը քաղաքական մեծ նշանակություն ունի․ այն նվազեցնում է միջանցքի գաղափարի վտանգավորությունը, հեռացնում է «սուվերենության կորուստ» ընկալումները և ցույց տալիս, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո գործող հաղորդակցությունների մասին է։

*Վերահսկողությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ձեռքում՝ սուվերեն իրավունքի ուժով։

*Հայաստանը, միջազգային իրավունքի շրջանակում, կարող է երաշխավորել շահագրգիռ երկրների անխափան գործունեությունը։

*Խնդրի կայուն լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործի դրվի մեխանիզմ, որը կբավարարի միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի շահերը։

*Տեր-Պետրոսյանը առաջարկում է խաղաղության նոր բանաձև․ ոչ թե Ադրբեջանի պարտադրանք, այլ մեծ տերությունների աշխարհաքաղաքական բալանս, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես սուվերեն դերակատար։

*Եթե Փաշինյանի իշխանությունը որդեգրի ոչ թե այս բալանսավորված մոտեցումը, այլ առաջնորդվի «Թրամփի ուղիով», ապա աշխարհաքաղաքական ական կդնի խաղաղության գործընթացի հիմքում։

Leave a Comment