Վստահ եմ, որ նա առաջիկա տարիներին կնվաճի Ոսկե գնդակը․ Ֆերստապեն — Armsport.am

Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոն, Red Bull-ի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը կիսվել է «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալի մասին իր կարծիքով:

«Այն, ինչ նա անում է, տպավորիչ է իր տարիքի համար: Դա անհավանական է: Լսեք, ճիշտ է, որ «Ոսկե գնդակը» պետք է նվաճեն լավագույնները, բայց ազնիվ լինելու համար, հիմա՝ Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի դարաշրջանից հետո, չկա միանշանակ հաղթող, գոնե ինձ համար:

Չկա որևէ խաղացող, որը էապես առաջ է մնացածից: Գուցե ինչ-որ մեկը դեռ շատ երիտասարդ է, կամ ինչ-որ այլ պատճառ կա: Բայց ես վստահ եմ, որ Լամին Յամալը կհաղթի «Ոսկե գնդակը» առաջիկա տարիներին»,- Մաքս Ֆերստապենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոնը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում: 

Leave a Comment