
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։ Այս մասին հայտում է «Ինտերի» պաշտոնական կայքը:
Մխիթարյանին տրվել է «Ինտերի» ջենթլմեն» մրցանակը։ Նա մրցանակաբաշխությանը մասնակցել է կնոջ հետ։
«Ես ուրախ եմ և հպարտություն եմ զգում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար։ Սա մեծ պատիվ է։ Շատ շնորհակալ եմ»,- ասել է Մխիթարյանը։