Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը հարձակման է ենթարկվել Յուտայում կայացած միջոցառման ժամանակ. փոխանցում է CNN-ը:
Նրա ուղղությամբ դիպուկահար է կրակել. Քըրքի վնասվածքների աստիճանը դեռևս պարզ չէ։
Քըրքը Թրամփի ամենակարկառուն կողմնակիցներից է. նա միլիոնավոր հետևորդներ է ձեռք բերել և 2012 թվականին համահիմնադրել Turning Point USA կազմակերպությունը, որը պաշտպանում է պահպանողական քաղաքական ուղղությունը ավագ դպրոցներում և համալսարաններում։