Սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 42-ամյա Սարգիս Զ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։