Ռուբինյանը Իրանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից:

«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Leave a Comment