Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի կազմում 139-րդ և 140-րդ գոլերն է խփել Հայաստանի հետ խաղում՝ թարմացնելով ռեկորդը, հատնում է Сhampionat.com-ը։
«Առաջին քայլն արված է»,- Հայաստանի հետ խաղից հետո և աշխարհի առաջնությանն ընդառաջ գրել է Ռոնալդուն։
Ռոնալդուին գոլերի քանակով զիջում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն Արգենտինայի հավաքականի կազմում 114 գոլի հեղինակ է։
2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում սեպտեմբերի 6-ին Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր 0-5 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
