
Այսօր ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած 3 քաղաքացիների ինքնությունը։