ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել:
✅Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում:
✅Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, 40-ից ավելի կամավոր, ներգրավված է եղել 8 միավոր տեխնիկա:
✅Հրդեհը տարածվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության տարածքում, հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: