
«Իմ քայլը» հիմնադրամը ներկայացրել է «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի մանրամասներն ու հայտնել՝ ինչպես կարելի է դիմել:
«Եթե կարևորում եք շարունակաբար կրթվելու գաղափարն ու ցանկանում եք վերսկսել կամ շարունակել ձեր ուսումը, ապա շտապեք դիմել «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրին:
Ծրագիրն ունի 2 պարզ չափորոշիչ
⁃ պետք է լրացած լինի ձեր 23 տարեկանը
⁃ պետք է ունենաք առնվազն 5 տարվա ուսումնական դադար
Ծրագրի շրջանակում ստանալու եք ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում, մարզային դիմորդների կեցության աջակցություն և այլն։
Դիմելու համար` https://mystep.foundation/hy/eduform/
Մանրամասների համար` https://mystep.foundation/hy/2025/08/01/նոր-մեկնարկ-կրթաթոշակային-ծրագրի-հ/
Արդեն ունենք 200-ից ավել դիմորդ: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ