Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մահվան մասին լուրերի հետևում կարող են կանգնած լինել չարակամ մարդիկ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անկեղծ ասած՝ ես հետևել եմ այս ամենին… Կարծում եմ՝ նրա հանդեպ ոչ բարեկամական տրամադրված հսկայական թվով մարդիկ կան հենց այն պատճառով, որ նա բարձրաձայնում է այնպիսի բաներ, որոնք արգելված էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ չարակամները կօգտագործեն ցանկացած մեթոդ՝ ամերիկացի առաջնորդին վարկաբեկելու համար։
Ավելի վաղ Թրամփը մեկնաբանել էր իր մահվան մասին լուրերը՝ դրանք անվանելով խելագարություն։