Կառավարության որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ

Կառավարության այսօրվա նիստում Արմավիրի մարզպետ է նշանակվել Վահրամ Խաչատրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատելը՝ ի նպաստ հայրենի մարզի զարգացման»,- ասել է նա:

Վահրամ Խաչատրյանը ծնվել է 1984 թվականին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։

2015- 2021 թ-ին եղել է Նորապատ համայնքի ղեկավար։

2021 թ. հունիսի  6-ին նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ։

2021 թվականի նոյեմբերի 2-ի նշանակվել է մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար։

Արեն Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզպետ։

«Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում», կառավարության նիստում ասել է նա։

33-ամյա Արեն Մկրտչյանը ծնվել է Ալավերդիում։ 2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ եւ քարտեզագրություն բաժինը:

2011-2016 թվականներին, որպես մարզական լրագրող, աշխատել է «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։

2016-2018 թվականներին եղել է «SOS» հաղորդման սցենարիստ։

2018 թվականի հունիսի 4-ին նշանակվել է վարչապետի օգնական։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

Leave a Comment