Վարշավայի «Լեգիան» հրապարակել է թիմի հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ևս ընդգրկված է լեհական ակումբի հայտացուցակում։

Հիշեցնենք, որ «Լեգիան» ԿԼ-ի լիգայի փուլում կմրցի «Նոայի», Դոնեցկի «Շախտյորի», «Լինկոլն Ռեդ Իմպսի», «Ցելյեի», Պրահայի «Սպարտայի» և «Սամսունսպորի» հետ։