Միացյալ Նահանգները քննարկում է իր ռազմական ներկայությունը արտասահմանում կրճատելու հարցը, բայց ոչ Լեհաստանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք երբեք նույնիսկ չենք մտածել Լեհաստանից զինվորներին դուրս բերելու մասին։ Մենք մտածում ենք դրա մասին՝ այլ երկրների հետ կապված։ Բայց մենք լիովին աջակցում ենք Լեհաստանին։ Եվ մենք կօգնենք Լեհաստանին պաշտպանվել», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հանդիպման սկզբում։
Սպիտակ տան առաջնորդը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ կլինի մեծացնել Լեհաստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտը, եթե Վարշավան ցանկանա դա։
Նա նշել է, որ ԱՄՆ զինվորականները կշարունակեն գտնվել Լեհաստանում։
«Եթե ինչ-որ բան պատահի, մենք ավելի շատ (զինվորականներ) կուղարկենք, եթե նրանք (լեհական իշխանությունները) ցանկանան դա։ Նրանք վաղուց են ցանկացել (ԱՄՆ-ի) ավելի մեծ (զինվորական) ներկայություն: Նրանք (զինվորականները) կմնան Լեհաստանում։ Մենք շատ մտերիմ ենք Լեհաստանի հետ», – վստահեցրել է Թրամփը՝ խոսելով ամերիկյան զինվորականների մասին։