Թրամփը հայտնել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկայում զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես զրուցելու եմ նրա հետ, կիմանամ` ինչ ենք անելու», – ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հանդիպման ժամանակ:

Թրամփն ընդգծել է, որ գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդի հետ:

ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է իր ներկա չլինելը Ճապոնական միլիտարիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարություններին, որոնք անցկացվել են Պեկինում:

«Մինչ այս պահը չեմ էլ մտածել այդ մասին։ Երբեք չեմ մտածել, որ ինձ կհրավիրեն։ Ես չպետք է այնտեղ լինեի», – ասել է Թրամփ—-ը։

Միաժամանակ նա դրական է գնահատել անցկացված միջոցառումները՝ դրանք անվանելով գեղեցիկ և շատ տպավորիչ:

«Ես հասկացա, թե ինչու էին նրանք դա անում՝ հույս ունեին, որ ես կհետևեմ, և ես իսկապես նայում էի», – հավելել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին հանդիպեցին Ալյասկայում և քննարկեցին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ դրական որակեցին բանակցությունները։
Թրամփը զուրկ չէ հումորից. Պուտինը՝ ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների մասին

Leave a Comment