«Մեր պատմության անցյալ դարերը լի են քաջության օրինակներով, ներկված են նահատակների արյամբ: Դրանով չի՛ սպառվել մեր արյունը, և չի՛ կորսվել քաջությունը մեր շարքերից: Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով: Եվ որովհետև ով գաղափարի համար է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե անագան: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով ու մահերով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել և երբեք էլ չպիտի ունենա վերջին վերջակետ»։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց