Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին. Զախարովա – Live News

Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով: Այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահը՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել դրանք: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան»,- նշել է դիվանագետն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում:

Պատասխանելով Թրամփի այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին՝ Զախարովան բացատրել է, որ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»:

«Ինչ վերաբերում է մնացած բոլոր մանրամասնություններին, դա թե՛ մեր երկրի և թե՛ ԱՄՆ-ի նախագահների վարչակազմերի խնդիրն է»,- հավելել է նա:

Օգոստոսին Անքորիջում հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ի պատասխան Մոսկվա ժամանելու հրավերին հայտարարել էր, որ դա հնարավոր է համարում:

Leave a Comment