Կիևն ու Բաքուն պայմանավորվել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ հանդիպումից հետո Х-ում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը:
Ուկրաինայի դեսպանը իր երկրին ցուցաբերվող աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ալիևի վարչակազմին։
«Արդյունավետ հանդիպում և արդյունավետ քննարկում Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Շնորհակալ եմ մարդասիրական օգնության նոր խմբաքանակի՝ էներգետիկ սարքավորումների համար, որոնք արդեն մատակարարվել են», – նաև նշել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: