Երևանի ԲԿ-ներից մեկը պետությանը պատճառել է 250 մլն դրամի վնաս․ ՔԿ – Armenia Today

Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 250 մլն դրամի վնաս, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Գերատեսչության տվյալներով՝ քրեական վարույթի շրջանակում իրականացվել են վարութային և ապացուցողական գործողություններ, և պետությանը պատճառված 249 մլն 938 հազար 837 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Leave a Comment