Առողջական խնդիրներ ունեցող Կիմա տատիկը ստիպված չի լինի Գյումրուց Երևան հասնել. փաստաբան

«Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը։ Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն հիմք ընդունելով Կիմա տատի առողջական վիճակի վատթարացումը՝ միջնորդեցի, որ դատական նիստերն այսուհետ իրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ,-հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

-Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը։

Հիշեցնեմ, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին վերաբերող այս գործով «ընտրակաշառքի» մեղադրանքը վերաբերում է ոչ թե «փող բաժանելուն», այլ մի քանի մետր ջրագիծ անցկացնելու «խոստումն ընդունելուն»։ Մեղադրանքը չենք ընդունում և դատարանում ապացուցելու ենք մեր պաշտպանյալների անմեղությունը։

Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 22-ին։

ՀԳ. Շնորհակալ եմ գյումրեցի ընկերներիս, որոնք այս ընթացքում ինձ օգնել են ապահովելու Կիմա տատի ներկայությունը դատական նիստերին»,- գում է փաստաբանը։

Leave a Comment