«Եթե ՀՀ անվտանգության հարցերի հետ կապված խնդիրներ լինեն, Իրանը կարող է երաշխավորություն տալ։ Այդ ամենը Իրանի վրա էլ է ազդում։ Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ ՀՀ-ին անվտանգային հարցերում»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը։
Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ն փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՀՀ-ի ներքին կյանքում մարդիկ իրար դեմ դուրս գան․ «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, այլ այստեղ է գալիս տարածաշրջանն անկայունացնելու, հետագայում նաև Իրանին, ՌԴ-ին և Չինաստանին վնաս հասցնելու համար»։
Էհսան Մովահեդիանը վստահեցրեց՝ Իրանի համար շարունակում է կարմիր գիծ մնալ Սյունիքի հարցը․ «Իրանը պատրաստ է անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին։ Եթե ԱՄՆ-ն փորձի ավելորդ քայլեր անել, բնականաբար, Իրանից պատասխան ստանալու է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: