Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Սլովակիան պատրաստ է համագործակցել նրա հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ես ընդգծում եմ, ես սա ասել եմ հենց սկզբից, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Սա իմ վերջնական որոշումն է։ Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն, մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ», – նշել է Սլովակիայի վարչապետը։
Ֆիցոն հավելել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը «կարևոր որոշում է», միաժամանակ ընդգծելով, որ երկիրը պետք է «կատարի Եվրամիությանը միանալու հետ կապված բոլոր պահանջները»։ Սլովակիայի վարչապետը նաև ասել է, որ հաջորդ ուրբաթ կքննարկի այդ հարցը Վլադիմիր Զելենսկու հետ։