Շվեդիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում


Շվեդիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հյուրերին ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը։ 


Պատվիրակությունը ՀՀ-ում է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի (Ռիկսդագի) և ՀՀ ԱԺ-ի միջև «Ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագրի» շրջանակում։


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել սահմանադրական մարմնի առանձնահատկությունները, օրենսդրական կարգավորումները և ԿԸՀ թվային գործիքակազմը, որ կիրառվում է ընտրություններում։


ԿԸՀ նախագահը պատասխանել է պատվիրակության անդամների՝ ընտրական օրենսդրությանը և ընտրական գործընթացներին վերաբերելի հարցերին։

Դիտումների քանակ5

Leave a Comment