Սիրանուշ Ադամյան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ԼՂՀ հռչակման 34-րդ տարեդարձին «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ադրադառնալով արցախցիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Արցախի լուծարման փաստաթղթի, Եվլախի բանակցությունների և այլ հարցերի։ Նա նշել է, որ «Արցախի իշխանության բոլոր ճյուղերը այսօր գոյություն ունեն՝ օրենսդիր, գործադիր, դատական, նախագահ ունենալու հարցը փակ չէ»։ Արցախցիների վերադարձի իրավունքի մասին Շահրամանյանը կարևորեց արցախցիների վերադարձի իրավունքը։ 2023-ի սեպտեմբերին ավելի քան իննամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում էթնիկ զտման ենթարկվեց երկրամասի ամբողջ հայ բնակչությունը։ Շահրամանյանն ասաց, որ արցախցիների վերադարձի իրավունքի հարցում անելիք ունեն […]