Սի Ծինփինը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերшզմի գլխավոր հաղթողներ

Սի Ծինփինը Պեկինում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ:

Պուտինն ասել է, որ «մենք միշտ միասին էինք այն ժամանակ և մնում ենք միասին հիմա», «մեր սերտ շփումը արտացոլում է Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա»։

Սին նշել է, որ «Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները դիմացել են միջազգային փոփոխությունների փորձությանը», և որ Պեկինը կաշխատի Մոսկվայի հետ՝ «խթանելու համաշխարհային կառավարման ավելի արդար և ավելի ողջամիտ համակարգի կառուցումը»։

«Մենք մասնակցում ենք միմյանց համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում հաղթանակի տոնակատարություններին։ Սա արդեն դարձել է լավ ավանդույթ երկկողմ հարաբերություններում և նաև համոզիչ կերպով ցույց է տալիս Չինաստանի և Ռուսաստանի մեծ պատասխանատվությունը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Leave a Comment