«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախի Հանրապետություն՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, Սև ծովի արևել յան ափերը՝ Փոթի նավահանգստով, ինչպես նաև Ախալցխան ու Ախալքալաքն անցել են Ռուսաստանին։
1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։
1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։
1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։
1991– ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի անկախացումն՝ ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։
1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։
2009 – Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:
2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
2014- Ռուսաստանում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց:
2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:
2022- Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացրել:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։
911 –կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։
1642 –անգլ իական հեղափոխական խորհրդարանն արգելել է թատրոնները։
1652 –վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։
1727 –Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։
1752 – Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:
1792 –Ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։
1806 – Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:
1922 –Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում այն մասին, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ, անմիջապես կազատվի աշխատանքից։
1926 – ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։
1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլ յացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1945– Վիետնամն իրեն հայտարարել է անկախ հանրապետություն։
1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը. Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ, և իրականացվել է տեղեկության փոխանակում։
1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։
1972 – ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա–ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։
1973 – վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։
1990 – հայտարարվել է Մերձդնեստրի Հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։
1996 – Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։
1997 – վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։
2002 – ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն՝ «Առաջին ալիք»։
2008 – թողարկվել է «Գուգլ Խրոմ» դիտարկիչը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում