ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից

Որոշումը, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ կազմից, որպեսզի անդամակցի ԵՄ-ին, պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը վերջերս ասել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա, վստահ եմ, կշռադատվելու են որոշումների կայացման վրա ազդող բազմաթիվ գործոններ այս կամ այն ​​ուղղությամբ», – ասել է նա։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։

«Երբ գա ընտրության անխուսափելի պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում», – ասել է նա՝ նշելով, որ ցանկացած սցենար հնարավոր է, և ամեն ինչ կախված կլինի հայ ժողովրդի կամքից, իրավիճակի վերլուծությունից, հեռանկարներից և բանակցությունների արդյունքներից։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է՝ երբ գա պահը, որ պետք է ընտրությունն անխուսափելի լինի` ԵՄ կամ ԵԱՏՄ, այդ ժամանակ կկայացվի համապատասխան որոշում։

Leave a Comment