Օգոստոսի 29-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացավ Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի երկրորդ խաղը՝ Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» միջև:
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Ուրարտուն» ակտիվ մեկնարկով առաջ անցավ 3-րդ րոպեին՝ Օլեգ Պոլյակովի խփած գոլով: Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, «Փյունիկի» իսպանացի հարձակվող Խավի Մորենոն հավասարեցրեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը Հայաստանի առաջնությունում:
Խաղի ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում. 90+2-րդ րոպեին Արտեմի Գունկոն գոլ խփեց՝ «Ուրարտուին» պարգևելով 2:1 հաշվով հաղթանակ:
Օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն և «Վանը» չորոշեցին հաղթողին` ավարտելով հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքի։
Մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո