
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նիստին, պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
Դատավորն ասաց, որ ստացել են պաշտպանության կողմի ներկայացրած փաստաթղթերը, նաև մեղադրյալի բժշկական փաստաթղթերը, և դատարանը որոշել է խափանման միջոցը կալանքը վերացնել ու ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Հունիսի 19-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 2-ամսյա կալանքը։