Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շուտով կբացի դռները

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը պատրաստվում է մեծ շուքով բացել վերակառուցված շենքը։ Հայաշատ Հավլաբարում գտնվող թատրոնի շենքն ունի ժամանակակից բոլոր տեխնիկական հնարավորությունները։

Թբիլիսիի հայկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է, ունի 168 տարվա պատմություն. «Հայ պրոֆեսիոնալ թատրոնը ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսից է սկսվել պատմությունը․․․»,-Հանրային Ռադիոյին տված հարցազրույցում ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

Ավելի քան տասը տարվա դադարից հետո ադամյանցիները վերադառնում են սեփական բեմ՝ շարունակելու հայկական հնագույն թատրոնի կենսագրությունը, որը վստահ են՝ վերջակետ չի ունենալու։

Leave a Comment