Ինչպես պետք է ապահովել երեխայի առողջությունը դպրոց գնալուց առաջ – Live News

Նոր ուսումնական տարվա մեկնարկին երեխաների առողջությունը առաջնային է։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է ապահովել երեխայի առողջությունը դպրոց գնալուց առաջ․

  • Պատվաստումների կարգավիճակը – համոզվեք, որ բոլոր անհրաժեշտ պատվաստումները կատարված են։
  • Ատամների և աչքերի ստուգում – կանխարգելիչ այցն օգնում է վաղ հայտնաբերել խնդիրները։
  • Առողջ քուն – երեխաները պետք է քնեն առնվազն 8–10 ժամ:
  • Անձնական հիգիենա – հիշեցրեք ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և անձեռոցիկ օգտագործել։
  • Ֆիզիկական ակտիվություն – ապահովեք երեխաների ֆիզիկական ակտիվությունը։
  • Հավասարակշռված սնունդ – սննդակարգում ներառեք մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ հաց, սպիտակուցներ (միս, ձուկ, ձու, լոբազգիներ) և կաթնամթերք, սհմանափակեք բարձր շաքարը և խրախուսեք ջրի օգտագործումը։

Առողջ երեխան՝ հաջող ուսման գրավականն է։

Leave a Comment