Վաչե Մարգարյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Նարեկ Գաբրիելյանը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Վաչե Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

Leave a Comment