🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը հյուրընկալվելիս պարտության մատնեց Ուրարտուին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 4-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ (1:0)։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 58-րդ րոպեին հեղինակեց կիսապաշտպան Էդգար Փիլոյանը։

Այսպիսով, այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակած միավորների թիվը հասցրեց 6-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Ուրարտուն» 7 միավորով երկրորդ տեղում է։

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment