Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն անձամբ է մասնակցելու: Նա ասել է, որ այդ ճանապարհը լինելու է «Զանգեզուրի միջանցք» կոչվող ճանապարհի մի մաս, որն իր հերթին լինելու է միջին միջանցքի մի մաս: Այդ նախագիծը միտված է կապել Ասիան Եվրոպայի հետ և Պեկինից ամենակարճ ճանապարհը ապահովել՝ դեպի Լոնդոն»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Որքա՞ն ժամանակ կպահանջի աշխատանքը: Ադրբեջանն իր հատվածում երկաթգծի կառուցումը ե՞րբ է ավարտելու: Իսկ Սյունիքում ե՞րբ կարող է մեկնարկել աշխատանքը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment